Լրահոս
Հասարակական
23:20
17.01.23
141

Զովունիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների անունները հայտնի են

Img default alt hy

Զովունիում հունվարի 17-ին գազաբալոնի տեղադրման և սպասարկման կետի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. այրվել է արտահոսած գազը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, վերգետնյա հատվածում փլուզվել են պատեր (100 քմ), կոտրվել ապակիներ, վնասվել տարածքում կայանած «Honda Pilot», «Mercedes-Benz Vito» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։

Պայթյունից տուժել են Գ. Ս.-ն (ծնված 1990 թ․), Է. Մ.-ն (ծնված 2001 թ․) և Ս. Գ.-ն (ծնված 1998 թ․)։ Նրանք տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»:

Հոգեբանը աշխատակից Թ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Հունվարի 17-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ։