Լրահոս
Հասարակական
20:46
06.09.24
248

Զորական-Հաղթանակ ճանապարհին բախվել են «KamAZ»-ը և «Chevrolet Cruze»-ն. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 16։10-ի սահմաններում Զորական-Հաղթանակ M16 ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում, բախվել են «KamAZ» և «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։