Լրահոս
Քաղաքական
22:57
27.07.26
53

Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները

Այսօրվանից Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը ամբողջությամբ արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից Ռուսաստան: Ըստ Ռուսական կողմի պաշտոնական պատճառաբանությունների՝ ռուս մասնագետները հայաստանյան արտադրամասերում ստուգումներ են արել ու խախտումներ հայտնաբերել: ՍԱՏՄ-ն հակադարձում է՝ հայկական կաթնամթերքն ամբողջությամբ անվտանգ է: