Լրահոս
Քաղաքական
19:41
28.07.26
56

Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին. Armlur

Img default alt hy

Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գնացել է Կառավարություն: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Հարությունյանը հրաժեշտ է տվել իր թիմին:

Ըստ կայքի տեղեկության, որ Կառավարությունում լարված մթնոլորտ է, նրա թիմակիցները ևս տեղյակ չեն, թե ինչ անեն` ազատման դիմումներ ներկայացնեն, թե սպասեն:

Արայիկ Հարությունյանը դեռ հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս արձակուրդում է: Ի դեպ, Կառավարությունում արդեն հայտնի է, որ Լիլիթ Մակունցը կնշանակվի Հարությունյանի փոխարեն։