Լրահոս
Հասարակական
20:15
28.07.26
71

Երևանում Հնդկաստանի քաղաքացին մոպեդով բախվել է «BYD»-ին, այնուհետև` ավտոբուսին․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Կենտրոնական ավտոկայանի մոտ, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Սանդիպ Պ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով բախվել է 37-ամյա Մենուա Մ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 41-ամյա Արմեն Մ․-ի վարած «MAN» մակնիշի ավտոբուսի հետնամասին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ավտոբուսի տակ, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 5 երթուղին։