Լրահոս
Միջազգային
17:30
28.07.26
98

Թրամփը կրկին սպառնացել է ոչնչացնել Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտը

Img default alt hy

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է ոչնչացնել Նաթանզի մերձակայքում գտնվող ենթադրյալ նոր իրանական միջուկային օբյեկտը, որը թաքնված է Քոլանգ Գազ-Լա լեռան տակ և որն ԱՄՆ-ում անվանում են «Կիրկա»։

«Ես հստակ գիտեմ, թե ինչ է կատարվում «Կիրկայի» տակ։ Դա մեծ խնդիր չէ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտները։ Եվ մենք ստիպված կլինենք ոչնչացնել «Կիրկան», եթե գործարք չկնքենք: Եթե մենք գործարք չկնքենք, հեշտությամբ կոչնչացնենք այն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Նա վերջին շաբաթների ընթացքում արդեն ոչ մեկ անգամ է հանդես եկել նմանատիպ նախազգուշացումներով։