Լրահոս
Հասարակական
12:01
25.04.22
385

Զոհվածի հայրը սպառնում է ինքնահրկիզվել, եթե Փաշինյանին չձերբակալեն․ նա հացադուլ է սկսել

Img default alt hy

44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել։

«Տղաս զոհվել է Մատաղիսում։ Ես գնացել եմ այս ծայրահեղ քայլին, որովհետև ես վստահ չեմ,որ այս դավաճանը ձերբակալվելու է։

Արդեն 1,5 տարի է պահանջում ենք ,որ նա ձերբակալվի, բայց մեր պահանջը, ինչպես տեսնում եք, այդպես էլ չի իրականացվում։

Սա ես այնքան էլ ծայրահեղ քայլ չեմ համարում, ես ծայրահեղ քայլ համարում եմ այն, ինչ կարող եմ իրականացնել մայիսի 8-ին։

Ծայրահեղ քայլի կլինի այն, որ ես սպայի համազգեստով կիրականացնեմ ինքնահրկիզմում։ Դա կանեմ Հանրապետության հրապարակում», -նշել է նա։