Լրահոս
Տարածաշրջան
23:45
03.02.23
155

Զոհված ռուս զինվորներին է հաշվում BBC-ն. Մոսկվան ոչնչացնում է ամերիկյան զենքը Ուկրաինայում

Ռուս-ուկրաինական պատերազմի վերջը չի երևում: Կրեմլը հերքել է, թե Միացյալ Նահանգներից Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը վերցնելու և պատերազմը դադարեցնելու առաջարկ է եղել: Շվեյցարական գերմանալեզու մի թերթ էր գրել, թե Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը հունվարին առաջարկել է Ուկրաինային խաղաղության դիմաց տարածքներ զիջել Ռուսաստանին: 

Ռուսաստանի նախագահի խոսնակը այսօր ասել է, որ Մոսկվան շարունակելու է հատուկ ռազմական գործողությունը այնքան ժամանակ, մինչև Դոնբասը ամբողջությամբ պաշտպանված համարվի: