Լրահոս
Միջազգային
13:59
25.02.22
1 274

Զմեինի կղզին հանձնվել է. ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ ուկրաինացի 82 զինծառայող վայր է դրել զենքը

Img default alt hy

Հակառակ ուկրաինական կողմի պնդումներին, թե Զմեինի կղզին ռուս զինծառայողները գրավել են, իսկ զինծառայողները՝ զոհվել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ կղզին հանձնվել է, 82 զինծառայող վայր է դրել զենքը: 

Իսկ Չեռնոբիլի ատոմակայանի հետ կապված՝ ըստ ռուսական կողմի՝ ռուս և ուկրաինացի զինծառայողները համաձայնության են եկել համատեղ պահպանել անվտանգությունը:

Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության՝ ուկրաինական զինուժի 36-րդ բրիգադի ծովային հետևակի զինծառայողները Դոնեցկի ժողովրդական հանարապետությունից միջանցք են խնդրել՝ դուրս գալու համար:

Միևնույն ժամանակ, Դոնեցկի ազգային միլիցիան հայտնել է, որ ժողովրդական հանրապետության ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Մարիուպոլի ուղղությամբ երեք բնակավայրի նկատմամբ: