Լրահոս
Քաղաքական
15:00
03.02.22
179

Զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն. փոխնախարար

Img default alt hy

Զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր պատճառը, որ զինվորը ինքնակամ թողել է զորամասը: Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում վերջին ժամանակահատվածում նման խնդիրների առկայությունը»,- նշել է փոխնախարարը:

Նա ասել է, որ ամբողջ ՊՆ-ն շահագրգռված է, որ պարզվի իրականությունը. եթե եղել է բռնություն, կտեսնենք դրա հետևանքները:

Նրա խոսքով՝ զինվորն արդեն ներկայացվել է քննության: