Լրահոս
Քաղաքական
10:40
03.12.22
122

Զինվորական կարգապահությունից են խոսում․ ուսադիրները մի մասինը ուսին են, մյուսինը՝ այլ հատվածում․ Աբրահամյան

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է զինվորականների համազգեստների թեմային՝ կից լուսանկար հրապարակելով։



«Զինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում։ Պաշտպանության նախարարի «համազգեստը»՝ մի կողմ, լուսանկարի առաջին պլանում երեք զինվորական են՝ ներառյալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։

Տարբեր համազգեստներով, ուսադիրները մի մասինը ուսին են, մյուս մասինը՝ այլ հատվածում։ Նույնիսկ զինվորականների շալվարն ու բուշլատն է տարբերվում։

Կարգապահությունը սկսվում է շարքից, արտաքին տեսքից, համազգեստի պատշաճ կրումից։

Հ․Գ. Հետևի պլանում նկատվող տարբեր նախասիրությունների «համազգեստներից», դրանց կրումից դեռ չեմ խոսում», - գրել է Աբրահամյանը։