Լրահոս
Հասարակական
23:11
15.11.22
172

Զինված ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երևանում գործող «Յուքոմ»-ի գրասենյակում

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 19։00-ի սահմաններում դանակով զինված ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երևանում գործող «Յուքոմ»-ի գրասենյակում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Գլխարկով գլուխը փակած 39-ամյա Սահակը դանակով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով 220/5 հասցեում գործող «Յուքոմ»-ի սպասարկման գրասենյակ և փորձել է հափշտակել թանկարժեք բջջային հեռախոսներ։

Նրան տեղում վնասազերծել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողաան ծառայության աշխատակիցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։