Լրահոս
22:40
17.10.22
302

Զինված ադրբեջանցիներից մի քանի հարյուր մետր հեռու Խաչիկում խաղող են հավաքում

 

Սահմանապահ Խաչիկում խաղողի բերքահավաք է՝ թշնամու ուղիղ նշանառության տակ: Այգիներն ադրբեջանական դիրքերից մոտ 600 մետր են հեռու: Անցյալ տարի նոյեմբերին ադրբեջանցիները թիրախավորել էին դաշտում աշխատող տրակտորիստին: Կրակոցներով ջարդուփշուր էին արել տրակտորի ապակիները: Գյուղացին փրկվել էր, բայց Խաչիկում ամեն րոպե են սպասում, որ նմանատիպ մի միջադեպ կխռովի գյուղի խաղաղությունը: