Լրահոս
Հասարակական
13:35
10.04.25
326

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են․ ՊՆ

Img default alt hy

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր երեկ և այսօր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Այդօրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո: ՀՀ գլխավոր դատախազի և ակադեմիայի պետի՝ դահլիճ մուտքից անմիջապես հետո ակադեմիայի պետը կանգնած զինանձնակազմին տվել է «Ազա՛տ, նստե՛լ» հրահանգը:

Նշված հրահանգից հետո, երբ զինանձնակազմը նստելիս է եղել, գլխավոր դատախազը ողջունել է կուրսանտներին, վերջիններս ուղղվել են, ողջունել հանրապետության գլխավոր դատախազին և հետո զբաղեցրել իրենց տեղերը:

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են:Կից ներկայացնում ենք վերոշարադրյալը փաստող տեսանյութը (որի սկզբնական հատվածը մինչ այս չի հրապարակվել) և կոչ անում կուրսանտների՝ ՀՀ բանակի ապագա սպաների շուրջ անհեթեթություններ չհյուսել»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: