Լրահոս
Հասարակական
18:27
24.02.22
843

Ժողովուրդ, հաղթանակ, պատերազմն ավարտվել է․ լուրն ազդարարող մարդուն աքսորում են Սիբիր

Img default alt hy

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է արել․

«Լուսահոգի տատիկս մի դեպք էր պատմում։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, 1943 թվականին Կիրովաբադում իրենց հարևաններից մեկը մի օր դուրս է գալիս փողոց և սկսում է բղավել․

«Ժողովուրդ, հաղթանակ, պատերազմն ավարտվել է:

Դա 1943 թվականնա, պատերազմի ավարտին դեռ 2 տարի կար:

Սկզբից մտածում են գժվելա է այդ մարդը, բայց նա սկսում է բացատրել, ասում է՝ ես պատերազմի առաջին օրից լսում եմ ռադիոն (Совинформбюро) ու գրի առնում, թե թշնամին ինչքան զոհ է տվել:

Այսօր լրացել է 70 միլիոնը, այսինքն՝ Գերմանիայում բնակչություն չի մնացել, ուստի պատերազմ չկա, այն ավարտվել է:

Պատմությունը տխուր ավարտ ունի, այդ հարևանին 10 տարով աքսորեցին Սիբիր և նրան այլևս ոչ ոք չտեսավ:

Ասածս ինչ է, չկա ավելի մեծ սուտ, քան պատերազմի ընթացքում տրվող անգամ պաշտոնական տեղեկատվությունը:

Դե մենք՝ հայերս, պետք է, որ դա լավ հասկանայինք՝ «Արծրունի» նման կերպար ունենալով: Բայց ինչպես միշտ, ոչինչ չենք սովորում և հավատում ենք կամ աշխարհի ամենատափակ ռուսական պրոպագանդային, կամ ախմախ ուկրաինական ծաղրածուին՝ ըստ ճաշակի և նախընտրության:

Նկարում՝ ահասարսուռ ձայնով հրեա Յու.Լևիտանն է»։