Լրահոս
Սպորտ
21:30
04.12.22
168

Ժիրուն՝ Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու

Img default alt hy

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը գոլի հեղինակ դարձավ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Լեհաստանի դեմ խաղում, դարձավ իր հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։

Այս գոլը նրա համար 52-րդն էր ազգային թիմի մարզաշապիկով, հայտնում է Armsport-ը։

Ժիրուն այս ցուցանիշով առաջ անցավ Թիերի Անրիից (51)։ Այս ցուցակում երրորդը Անտուան Գրիզմանն է 42 գոլով։

Առաջին կեսից հետո Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթում է լեհերին։