Լրահոս
Աշխարհ
16:35
02.06.22
218

Ժերար Պիկեն ու Շակիրան բաժանվել են

Img default alt hy

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են, հայտնում է El Periodico-ն:

Ըստ աղբյուրի՝ բաժանման պատճառը ֆուտբոլիստի բազմաթիվ դավաճանություններն են եղել։ Նշվում է, որ Պիկեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Պաշտպանը թիմակից, կիսապաշտպան Ռիկի Պուիգի հետ պարբերաբար գնում է գիշերային ակումբներ, որտեղ Պիկեին նկատել են կանանց շրջապատում։

Պիկեն ու Շակիրան միասին էին 2011 թվականից, ունեն երկու երեխա։ Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն։