Լրահոս
Արցախ
15:05
27.04.22
351

Ժամանակավոր դադարեցվել է Ստեփանակերտի գազամատակարարումը

Img default alt hy

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։

«Նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն, և գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում։

Չնախատեսված խնդիրների կամ տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում՝ հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- նշված է հայտարարության մեջ։