Լրահոս
Առողջապահական
23:50
03.02.23
184

Ժամանակակից էսթետիկ միջամտությունները՝ դարի մարտահրավեր․ Մեզոթերապիա

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ մեզոթերապիան ներարկումային երիտասարդացման մեթոդ է, որի նպատակն է անհրաժեշտ կետերում մաշկը սնուցել կենսական անհրաժեշտության վիտամիններով, հանքանյութերով, ամինաթթուներով և նուկլեինաթթուներով։

Երիտասարդացնող ծրագրերի շրջանակում՝ մեզոթերապիայի ժամանակ, մաշկի մեջ ներարկվում են հատուկ ընտրված մեզոկոկտեյլներ. հատկապես ընտրվում են այն նյութերի կոկտեյլները, որոնք անհրաժեշտ են տվյալ խնդրով այցելուի համար:

Մեզոթերապիան, ի տարբերություն երիտասարդացման այլ մեթոդների, ունի մի շարք գերակա առավելություններ՝

ցավի բացակայություն,

տարիքային սահմանափակումների բացակայություն,

բարձր համատեղելիություն այլ էսթետիկ միջամտությունների հետ,

կարճ վերականգնողական շրջան։

Մեզոթերապիայի պրոցեդուրան ակտուալ է հետևալ ցուցումների դեպքում՝

մաշկի չորություն,

մաշկի տոնայնության կորուստ,

լայնացած ծակոտիներով յուղոտ մաշկ,

տարիքային և միմիկայի գծերի առկայություն,

աչքերի տակ մուգ շրջանակներ,

աչքերի տակ ճարպագնդերի առկայություն։

Այս միջամտությունը կատարվում է ցավազրկող քսուքի օգնությամբ, իսկ մեկ այցի տևողությունը 60 րոպե է։

Մեզոթերապիայի տեսանելի և երկարաժամկետ արդյունքի համար մասնագետները խորհուրդ են տալիս կուրսային տարբերակը՝ 5-10 այցելություն։

Մեզոթերապիան լայն կիրառում է գտել նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝

նիհարեցում՝ պայքար տեղային ճարպագոյացությունների, ցելյուլիտի դեմ, կրկնակզակի հեռացում,

տրիխոլոգիա՝ մազարմատների ամրացում և մազաթափության կանխում։

Իր բարենպաստ ազդեցության շնորհիվ մեզոթերապիան լայն տարածում է գտել նաև տրիխոլոգիայում: Ժամանակակից մեզոկոկտեյլները օգնում են ամրացնել մազարմատները և հասնել մազաթափության կանխման շատ բարձր արդյունքների: