Լրահոս
Իրավական
16:45
12.04.25
370

Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք երիտասարդ է ձերբակալվել

Img default alt hy

Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 10-ի գիշերը՝ ժամը 1:20-ի սահմաններում, Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ նկատել են երեք երիտասարդի, որոնք կասկածելի վարքագիծ են դրսևորել, իսկ նրանցից մեկը զենքի նմանվող առարկա է դրել մոտակա ցանկապատին։

Երիտասարդները զենք-զինամթերք ապօրինի պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։