Լրահոս
Միջազգային
14:30
20.05.23
105

Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին, հայտնում է G7-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահը Ճապոնիա է ժամանել ֆրանսիական կառավարական օդանավով։

Այցի շրջանակներում Զելենսկին մասնակցելու է ուկրաինական հակամարտության թեմայով նիստին ու հանդիպում է ունենալու Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։

Ճապոնիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ ի սկզբանե Զելենսկին պետք է գագաթնաժողովին առցանց մասնակցեր, սակայն ավելի ուշ քաղաքական գործիչը միջոցառմանն անձամբ ներկա գտնվելու «մեծ ցանկություն է հայտնել», և Ճապոնիայի կառավարությունն ընդունել է այդ առաջարկը։