Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:47
24.03.22
125

Զելենսկին Շվեդիային առաջարկել է ղեկավարել ուկրաինական քաղաքների վերականգնման գործընթացը

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեդիային առաջարկել է մասնակցել ուկրաինական քաղաքների և տնտեսության ոլորտների վերականգնման գործընթացին և հանդես գալ առաջատար դիրքերում։ 

«Շվեդիան առաջին երկիրն է, որին մենք առաջարկում ենք այս նախագիծը։ Դուք կարող եք ցանկացած քաղաքի, շրջանի կամ ոլորտի վերականգնման գործում տնօրինություն ստանձնել։ Վստահ եմ, որ ձեր լիդերությունն անփոխարինելի կլինի»,- ասել է Զելենսկին՝ Շվեդիայի խորհրդարանին հղած ուղերձում։

Զելենսկին շվեդական ընկերություններին ու ճարտարապետներին ևս կոչ է արել մասնակցել Ուկրաինայի «վերակառուցմանն ու վերականգնմանը»։

«Շվեդ ճարտարապետներին, շվեդական ընկերություններին, Շվեդիայի պետությանը, ժողովրդին հրավիրում եմ մասնակցել այս պատմական նախագծին»,- ասել է Ուկրաինայի գործող նախագահը։