Լրահոս
Միջազգային
11:08
25.02.22
222

Զելենսկին ռազմական օգնության համար կրկին դիմել է Արևմուտքին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ դիմել է «Բուխարեստի իննյակին» և ռազմական օգնություն խնդրել, նաև կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

Այսօր առավոտյան ուկրաինացիներին ուղղված իր տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հակապատերազմական կոալիցիա ստեղծել։

«Բուխարեստի իննյակը» Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 9 երկրների ասոցիացիա է, որը ստեղծվել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների միջև ռազմական համագործակցությունը խորացնելու համար: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են Բուլղարիան, Հունգարիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Չեխիան:

Միաժամանակ, Զելենսկին կարծում է, որ միայն ուկրաինացիների վճռականությունն է ի վիճակի «պահպանել Ուկրաինայի ազատությունը և պաշտպանել պետությունը»։

Ուկրաինայի ղեկավարը քաղաքացիներին հորդորել է ցուցաբերել առավելագույն զսպվածություն և փոխադարձ աջակցություն։