Լրահոս
Միջազգային
14:29
20.01.25
813

Զելենսկին երեք անգամ Թրամփի երդմնակալությանը մասնակցելու հրավեր է խնդրել և մերժվել. Թրամփ կրտսեր

Img default alt hy

Զելենսկին երեք անգամ հրավեր է խնդրել ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Թրամփ կրտսերը։

«Ամեն անգամ նա մերժում էր ստանում։ Իսկ այս իրավիճակում ամենազավեշտալին այն է, որ այժմ ուկրաինացին իրեն այնպես է պահում, կարծես ինքն է որոշել չմեկնել Նահանգներ։ Ինչպիսի տարօրինակություն»,- գրել է Թրամփ կրտսերը։

Նշենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությանը չեն հրավիրվել նաև Փաշինյանը, Մակրոնը, Շոլցը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այլոք: