Լրահոս
Միջազգային
12:17
24.02.22
209

Զելենսկին աշխարհին կոչ է արել հակապուտինյան կոալիցիա ստեղծել

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհին կոչ է արել ստեղծել «հակապուտինյան կոալիցիա»։ Այս մասին նա գրել է թվիթերում։

«Խոսեցի Ջո Բայդենի, Օլաֆ Շոլցի, Շառլ Միշելի, Անջեյ Դուդայի, Բորիս Ջոնսոնի հետ։

Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և աշխարհի։ Կառուցենք հակապուտինյան կոալիցիա։ Անհապաղ պատժամիջոցներ, պաշտպանական և ֆինանսական աջակցություն Ուկրաինային։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է խաղաղություն պարտադրի Ռուսաստանին»,- գրել է նա։