Լրահոս
Տնտեսական
20:50
17.10.22
109

Զայրացած խաղողագործները Քերոբյանին են փնտրում. բերքն այգում է մնացել, մթերման պայմանագրեր չկան

 

Այսօր էկոնոմիկայի նախարարության շենքի բակում բողոքի ակցիա են արել Արմավիրի խաղողագործները: Կառավարությունը խոստացել էր հոգալ, որ մթերվի խաղողը, բայց գյուղացիների պնդմամբ՝ մեկ ամիս է՝ իրենց չի հաջողվում մթերման պայմանագրեր կնքել գործարանների հետ: Ակցիայի մասնակիցներին հանդիպել է Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետը, բայց իր պարզաբանումներով ավելի է թեժացրել բողոքը: