Լրահոս
Տարածաշրջան
13:30
20.03.25
208

Զայրացած թուրքերը որոշել են գահընկեց անել Էրդողանին. սպասվում է «թուրքական գարուն»

 

Ստամբուլի մետրոյում Էքրեմ Իմամօղլուի ձայնն է հնչում: Ընդդիմադիր քաղաքապետի աջակիցներն են նրա ելույթներից հատվածներ տարածում: Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլում զանգվածային ցույցեր են: Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել համալսարանի շենքի մոտ հավաքված ուսանողների նկատմամբ։ Ցուցարարները պահանջում են դադարեցնել Իմամօղլուի քաղաքական հետապնդումը: