Լրահոս
Միջազգային
16:32
14.11.22
115

Զախարովան հերքել է Սերգեյ Լավրովի հոսպիտալացման մասին լուրերը

Img default alt hy

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում հերքել է ՌԴ Լավրովի հոսպիտալացման մասին լուրերը և պնդել, որ նախարարը Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովին ժամանելուց հետո չի դիմել բժշկական օգնության։

Ի պատասխան Associated Press-ի հաղորդագրությունների՝ ՌԴ ԱԳ նախարարն էլ իր հերթին է հաստատել, որ ինքը հոսպիտալացված չէ, այլ գտնվում է հյուրանոցում և պատրաստվում է G20-ի գագաթնաժողովին։ Ըստ ՏԱՍՍ-ի հրապարակած լուսանկարի՝ Լավրովը հյուրանոցում կարդում է նյութեր վաղվա գագաթնաժողովի համար: