Լրահոս
Սպորտ
10:00
31.12.22
170

Զարմացած ենք, բայց երջանիկ․ Չավին՝ Լևանդովսկու որակազրկման կասեցման մասին

Img default alt hy

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու որակազրկման կասեցման մասին որոշումը։

«Մենք այդ մասին իմացանք մարզման վերջում և մտածեցինք, որ Ռոբերտը չի կարող խաղալ։ Ավելի լավ է նման որոշումների մասին այդքան ուշ չտեղեկացնել։

Զարմացած ենք, բայց երջանիկ։ Պատիժն անարդար էր ու չէր համապատասխանում խախտմանը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Աղբյուր  ArmSport.am