Լրահոս
Հասարակական
23:04
25.08.22
77

Զարեհ Սինանյանն ընդունել է ամերիկահայ արվեստագետների

Img default alt hy

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ընդունել է ամերիկահայ արվեստագետներ Սոնա Վանին, Հասմիկ Զալյանին, Ռուզաննա Սիրունյանին և Սիրանույշ Դավթյանին:

Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող հայրենադարձության, սփյուռքի քարտեզագրման, երիտասարդների ակտիվության խթանման, ինչպես նաև ՀՀ կառավարությունում սփյուռքի մասնագետների ներգրավման ծրագրերը և շեշտել դրանցում ամերիկահայերի ակտիվ մասնակցությունը:

Հյուրերը ներկայացրել են Հայաստանին վերաբերող իրենց առաջիկա նախաձեռնությունները: Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը հետաքրքրվել է ԱՄՆ-ի հայ համայնքի կրթական, մշակութային խնդիրներով, հայերենի պահմանմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերով:

Հյուրերը իրենց հերթին ողջունել են գրասենյակի ծրագրերը և պատրաստակամություն հայտենցին աջակցելու սփյուռքում այդ ծրագրերի տարածման գործում: