Լրահոս
Միջազգային
20:10
25.08.22
109

Զապորոժիեի ԱԷԿ-ն անջատվել է էներգացանցից

Img default alt hy

Պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ատոմակայանն ամբողջությամբ անջատվել է էներգացանցից, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Էներգոատոմ»-ը։

Ըստ ուկրաինական ընկերության՝ ատոմակայանի հարևանությամբ գտնվող Զապորոժիեի ՋԷԿ-ի աղբավայրերում բռնկված հրդեհների պատճառով երկու անգամ անջատվել է ատոմակայանի Ուկրաինայի էներգահամակարգի հետ կապ ունեցող չորրորդ գիծը։ Եվս երեքը նախկինում վնասվել են հրետակոծության ժամանակ։

«Արդյունքում կայանի երկու գործող էներգաբլոկներն անջատվել են ցանցից»,- ասվում է «Էներգոատոմ»-ի հաղորդագրության մեջ։