Լրահոս
Քաղաքական
21:30
18.10.22
119

«Զանգեզուրի միջանցք». թուրանական ձգտումներին Իրանը պատասխանում է «Ուժ»-ով

Բազմաթիվ հայ վերլուծաբաններ ենթադրում են, որ, ռազմական նոր ագրեսիայի սպառնալիք ստեղծելով, Ադրբեջանը հերթական անգամ ուժեղացնում է ճնշումները Հայաստանի վրա, որպեսզի օր առաջ իրականություն դարձնի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտը: Դե, որովհետև ինչպես Ալիևն էր ասել ԱՊՀ գագաթնաժողովում, իր համբերությունը անսպառ չէ:

Բայց ադրբեջանցիների շտապողականությունը հանդիպում է Թեհրանի երկաթյա դիմադրությանը: Իրանը, Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող զորավարժություններով, ևս մեկ անգամ զգուշացնում է՝ թույլ չի տալու «իր գլխին թուրանական միջանցք» սարքել: