Լրահոս
Հասարակական
15:23
08.05.22
1 187

Ըստ Գյումրիում տարածված լուրերի, գերիների հարազատները գումարներ են ստանում այս իշխանությունից․ Գագիկ Համբարյան

Img default alt hy

Գերիների ծնողներ իսկապես Հոռոմի խաչմերուկում կային, լավ կլիներ նրանք սթափ մտածեին՝ ի՞նչ կապ ունի ընդդիմությունը գերիների հետ։ Ցանկալի է նրանք մի փոքր ավելի սթափ մտածեն և վերջ տան այս ամենին, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իրենց պահով էլ այդքան լավ բաներ չեն խոսում, չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, բայց ըստ Գյումրիում տարածված լուրերի, գերիների հարազատները գումարներ են ստանում այս իշխանությունից՝ 300-500 հազար դրամ, Գյումրիում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Շատ լավ կլինի նրանք իրենց պահանջները ներկայացնեն այն քաղաքական ուժին, ով մեղավոր է իրենց երեխաների գերի ընկնելու մեջ»,- նշել է նա։