Լրահոս
Սպորտ
14:30
03.02.23
138

«Յուվենթուս»-ը կարող է ևս մեկ անգամ զրկվել միավորներից

Img default alt hy

Թուրինի «Յուվենթուս»-ը կարող է կրկին զրկվել միավորներից ֆինանսական խարդախությունների պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Ըստ պարբերականի՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ուզում է, որ «Յուվենթուս»-ից հանվի ևս 20 միավոր` ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ կապված խնդրի պատճառով:

«Յուվենթուս»-ն էլ պնդում է, որ ֆուտբոլիստներն անձամբ են հրաժարվել իրենց 4 ամսվա աշխատավարձերից` 2020 թվականին կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման ժամանակ:

Սակայն սոցցանցերի և հեռախոսազրույցների ուսումնասիրությունից հետո հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստները հրաժարվել էին միայն մեկ ամսվա աշխատավարձից, իսկ մյուս երեք ամիսների վարձատրությունը ստացել են տարբեր ձևերով:

Ավելի վաղ «Յուվենթուս»-ը զրկվել էր 15 միավորից և Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղից նահանջել էր 10-րդ հորիզոնական: