Լրահոս
Քաղաքական
21:05
03.02.26
149

Ընտրողների ակտիվությամբ և ընդդիմության ճկուն մարտավարությամբ հնարավոր է հաղթել Փաշինյանի թիմին

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ակտիվ են ՔՊ-ականները վճռված անվանում ընտրության ելքը: Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների համոզմամբ՝ բախտորոշ ընտրություններից առաջ ընտրական ապատիա են տարածում իշխանականները:  

Սեփական հաղթանակի մասին թմբկահարելով՝ հիասթափված քաղաքացիներին փորձում են հետ պահել ընտրատեղամաս գնալուց, մինչդեռ ընտրական ակտիվությունն է, ընդդիմության կանխատեսմամբ, իշխանափոխության բանալին: