Լրահոս
Քաղաքական
13:17
17.11.22
102

Ընդդիմությունը համոզված է՝ «իշխանությունը չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմից դուրս»

Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն ավելի են խորացրել ընդդիմության համոզմունքը, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմից դուրս և պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, որը ոչ մի երաշխիք չի տալիս Արցախի հայկական ապագայի համար: