Լրահոս
Քաղաքական
22:30
03.02.23
133

Ընդդիմությունն ասում է՝ Լաչինի միջանցք, իշխանությունն արձագանքում է՝ «ո՞վ եք, արա՛, դուք»

Բերձորի միջանցքի շրջափակման թեմայով «Հայաստան» խմբակցությունը նոր լսումներ է հրավիրել խորհրդարանում, որից հետո հայտարարության նոր տեքստ են պատրաստելու: Դեկտեմբերի կեսին խորհրդարանական ընդդիմության առաջարկած   նախագիծը մերժած ու սեփականը ընդունած իշխանության հայտարարությունը անատամ են համարում ընդդիմադիրները, որոնց խոսքով՝ Հայաստանի իշխանությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում:

Այսօրվա լսումներին մասնակցած միակ ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը վրդովվել է իրենց հասցեին հնչած մեղադրանքներից ու հակադարձել՝ «ո՞վ եք, արա՛, դուք»: