Լրահոս
Սպորտ
22:30
23.04.23
427

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 6-ակի հաղթող է

Img default alt hy

Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է Եվրոպայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության  97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց բուլղար Կիրիլ Միլովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:1 հաշվով: