Լրահոս
Իրավական
18:45
09.05.22
121

Խուզարկություններ՝ ՀՅԴ Արմավիրի գրասենյակում. «Դիմադրության շարժումը» կանգնեցնելու հրաման կա՞

Ընդդիմության հանրահավաքների ֆոնին՝ Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակները, ՀՅԴ անդամների տները խուզարկելով՝ իշխանությունը, ըստ «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանի, նպատակ ունի թուլացնել Դիմադրության շարժումը:

Նա նկատում է, որ նախ կեղծ տեղեկություն տարածվեց, թե մարդկանց փող են տալիս, որ մասնակցեն հանրահավաքներին, հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, թե ընտրակաշառքն ապացուցող ցուցակ է գտել ՀՅԴ Արմավիրի գրասենյակում:

Ըստ Մինասյանի՝ հրապարակված ցանկում որևէ նշում չկա, որ այն կապ ունի ընտրակաշառքի հետ: