Լրահոս
Քաղաքական
14:45
13.02.25
304

Խուզարկել, տուգանել ու հետ են վերադարձրել «Մայր Հայաստան»-ի մեքենան․ ArmLur

Img default alt hy

ArmLur.am-ը գրել էր, որ ոստիկանությունը փետրվարի 10-ին Երևանի քաղապետարանի դիմացից «բերման է ենթարկել» «Մայր Հայաստան» դաշինքի մեքենան, որով ավագանու ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիաներ են իրականացրել:

Երկուշաբթի օրը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հանձնաժողովի նիստից հետո տեսել է, որ չկա ավտոմեքենան, որով իրազեկման ակցիաներ են իրականացնում: Ոստիկանները տեղափոխել են տուգանային հրապարակ, պատճառաբանելով, թե կասկածներ կան ու մեքենան պետք է ստուգեն:

ArmLur.am-ին «Մայր Հայաստան» խմբակցության Սամվել Հակոբյանը հայտնեց, որ ատուգումներից հետո մեքենան վերադարձրել են։ Հարցին՝ խուզարկման արդյունքում ինչ-որ բան գտել են, ավագանու անդամն ասաց․

«Ինչ պետք է գտնեին, եթե բան չկար։ Միայն տուգանել են 20 հազար դրամ՝ իբր սխալ կայանաելու համար, բայց դա էլ բողոքարկելու ենք»,-ասաց նա։