Լրահոս
Իրավական
14:00
16.12.24
190

Խուլիգանության համար է մեղադրվում Մոսկվայից Երևան ժամանած արցախցի բուժքույրը

 

Հայաստանում չբնակվող արցախցի կնոջը ձերբակալել են ու որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը՝ դատարանը նրան կալանավորման միջնոդրությունը մերժել է: Կիրակի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Զվարթնոց օդակայանում՝ Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել Ստեփանակերտի հիվանդանոցում բուժքույր աշխատած կինը: Նա մեղադրվում է 2023 թվականին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հավաքների ընթացքում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար: Նա չի ընդունում մեղադրանքը, հայտնել է փաստաբանը: