Լրահոս
Հասարակական
14:26
10.02.25
337

Խուլիգանական պահվածքի մեկ-երկու դեպք եմ նկատել այս օրերին. Տիգրան Ավինյան

Img default alt hy

«Խուլիգանական պահվածքի մեկ-երկու դեպք եմ նկատել այս օրերին, կզեկուցե՞ք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանին:

«Ուրբաթ օրը ուղևորը վթարային մուրճով կոտրել է ապակին, տեղում վարորդը կանխել է, ձեռքից բռնել է, մեր տղաները հասել են դեպքի վայր, կանչել ենք ոստիկանություն, տարել են բաժին ու իմ տեղեկություններով՝ կալանավորել են»,-ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը:

«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք, որովհետև կարծում եմ, որ ընկալում պետք է լինի, որ հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է: Եթե մեր սեփականության նկատմամբ այդ տեսակ վերաբերմունք ունենք, ուրեմն համապատասխան արձագանք պետք է լինի, և ես կարծում եմ, որ շատ ադեկվատ և ճիշտ արձագանք է եղել: Առհասարակ խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժվել»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով վարորդներին համբերատարության համար: Նա կոչ արեց չտրվել սադրանքների:

Մանրամասն՝ տեսանյութում: