Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:00
01.04.23
142

Խուճապ՝ Բաքվում. Իրան-Հայաստան ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման հնարավորությո՞ւն

Սյունիքում վտանգավոր այս զարգացումների պահին թեժանում է Իրան-Ադրբեջան դիվանագիտական առճակատումը: Գրեթե թշնամական հռետորաբանության են անցել երկու երկրները: Արդեն երկրորդ օրն է՝ Թեհրանը Բաքվից պահանջում է բացատրություն տալ Իսրայելի արտգործնախարարի այն հայտարարության վերաբերյալ, թե Ադրբեջանն ու Իսրայելը հակաիրանական դաշինք են ձևավորում: Ադրբեջանցիները շարունակում են պնդել, թե չեն վախենում Թեհրանի սպառնալիքներից:

Այս ֆոնին՝ Իրանի փորձագիտական աշխարհում իշխող է դառնում տեսակետը, որ ճիշտ ժամանակն է ստեղծել Հայաստան-Իրան  ռազմա-քաղաքական դաշինք: