Լրահոս
Աշխարհ
12:12
26.10.22
172

Խոշոր վթար՝ Բաքվի մայրուղային ջրատարում․ փողոցները հեղեղվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

РИА Новости-ն հայտնել է, որ Բաքվում վթար է տեղի ունեցել 1,4 հազար միլիմետր տրամագծով մայրուղային ջրատարի վրա, որը միացնում է մայրաքաղաքի կենտրոնական ջրամբարները, ինչի հետևանքով փողոցները հեղեղվել են: 

Հայտնում են, որ Բաքվի որոշ շրջաններում բնակիչներն առանց ջրի են մնացել:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ներգրավվել են հեղեղված վայրերից ջրի մղման աշխատանքներին: