Լրահոս
Հասարակական
19:30
13.11.22
186

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «Ջոս» ակումբի դիմաց, բախվել են 58-ամյա Վարդան Սարգսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, 28-ամյա Հարություն Հարությունյանի վարած Toyota Camry մակնիշի, 41-ամյա Անահիտ Խաչատրյանի վարած Mercedes C180 մակնիշի և 21-ամյա Սամվել Ղազարյանի վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է Toyota Camry-ին, վերջինս առաջ է ընթացել ու բախվել կայանված Mercedes-ին, ապա բախվել Toyota Land Cruiser-ին։