Լրահոս
Հասարակական
16:36
22.05.25
3 680

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր (Տեսանյութ)

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Կարապետյանի գլխավոորությամբ: 
 
Օպերատիվ են գործել նաև շտապօգության բժիշկների հերթապահ խմբերը, սակայն մինչ շտապօգնության ժամանումը պարեկները վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց: 
 
Մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան:  
 
Տեղում պարզվել է, որ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում և ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել ՀՀ ՊՆ համարանիշներ։
 
Պարեկները սահմանազատել են տարածքը: 

Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: