Լրահոս
Հասարակական
23:50
16.10.22
158

Խոշոր ավտովթար՝ Երևանում. վիրավորներից 2-ը երեխաներ են

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիայր հայտնվել «ղամիշների» մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեծահասակը կինը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երկու անչափահաս երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետի աշխատակիցները:

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը:

Գ . Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենայում եղել են ընտանիքի անդամներից 6 հոգի, որոնցից 3-ը տեղում բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնութունը։