Լրահոս
Հասարակական
20:10
05.11.22
144

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW X5-ն ու Lada-ն

Img default alt hy

ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-րդ գումարտակի 2-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցեած ավտովթարի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 17։10-ի սահմաններում, Սարկավագի փողոցում բախվել են Վլադիմիր Վարդազարյանի վարած BMW X5 մակնիշի և Կառլեն Մկրտչյանի վարած  Lada մակնիշի ավտոմեքենաները։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։