Լրահոս
Հասարակական
16:55
09.05.22
468

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն և 2 Mercedes-ներ․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Նորք Մարաշ 5-րդ փողոցի թիվ 22 տան հարևանությամբ բախվել են BMW և 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ներից մեկը կողաշրջվել է։ 

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։