Լրահոս
Հասարակական
10:48
12.05.22
114

Խոշոր ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ֆելիքս Մկրտումյանը իր վարած Mercedes մակնիշի 50 MF 007 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի «Սիթի»-ի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: